ՊՆ-ն հերքում է ԶԼՄ-ների տեղեկությունները, թե Ադրբեջանի ԶՈՒ սադրանքի հետևանքով հայկական կողմից մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը վիրավորվել

Աննա Կոստանյան 17.03.2022 - 10:49
17.03.2022 - 10:49 դիտում

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սոցիալական ցանցերով և տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունը, թե մարտի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սադրանք են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին, ինչի հետևանքով հայկական կողմից մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը վիրավորվել, չի համապատասխանում իրականությանը:

«Եվս մեկ անգամ հորդորում ենք սահմանային իրադրության վերաբերյալ տեղեկություններ հրապարակելիս հիմնվել բացառապես պաշտոնական հաղորդագրությունների վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ