Պլանային ստուգումներ՝ ՀՀ ԶՈՒ հրետանային զորամասերում

Գոհար Ստեփանյան 2.04.2021 - 19:38
2.04.2021 - 19:38 դիտում

Զինված ուժերի հրետանային զորամասերում ապրիլի 1-ից 2-ն իրականացվել են պլանային ստուգումներ։

Ինչպես  տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները զորամասերում ստուգել են ներքին և պահակային ծառայությունների կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, տարածքների ու ճաշարանների սանիտարական վիճակը։ Ըստ աղբյուրի՝ ստուգումներին զուգահեռ «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում բացազատված հրետանային ճամբարում անցկացվել են մեթոդագործնական պարապ­մունքներ և անվտան­գ­ության կանոնների պահպանման միջոցառումներ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ