Պիտի բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի 2022 թվականը լինի վերելքի և վերածննդի տարի. Նիկոլ Փաշինյան

Աստղիկ Խաչատրյան 30.12.2021 - 11:53
30.12.2021 - 11:53 դիտում

Պիտի բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի 2022 թվականը լինի վերելքի և վերածննդի տարի՝ Կառավարության նիստի ընթացքում ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա է այսօրվա մեր հիմնական ուղերձը: Պարզ է, որ հետպատերազմյան օրակարգը և հետևանքները դեռ իրենց երկար են զգալ տալու, և մենք պետք է քայլ առ քայլ ու հետևողականորեն հաղթահարենք այդ վիճակը, փորձենք լուծել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են արտաքին օրակարգում:

Իմ համոզմունքը հետևյալն է. այնուամենայնիվ, մենք պետք է մեզանից կախված հնարավորն անենք լուծումների գնալու համար, մենք պետք է մեզնից կախված ամեն հնարավորն անենք, որպեսզի հաջորդ սերունդներին ու հաջորդ կառավարություններին ոչ թե շարունակաբար բարդացող խնդիրներ ժառանգենք, այլ ժառանգենք կայուն իրավիճակ, արձանագրված, ամրագրված իրավիճակ, ինչը առանցքային նախապայման է երկրի հետագա բնականոն զարգացումն ապահովելու համար:

Մյուս կողմից, սա հեշտ չէ, ինչքան էլ մեր պատրաստակամությունը մեծ է մեզ վրա վերցնելու պատասխանատվություն՝ որոշումներ կայացնելու, պետք է նաև արձանագրենք, որ այդ որոշումների կայացումը հաճախ կամ գրեթե միշտ միայն մեզնից չէ կախված»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ