Պետք է արագ իրագործել այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան լուծել առաջնային խնդիրները. ԼՂ պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել

Աստղիկ Խաչատրյան 21.09.2023 - 19:50
21.09.2023 - 19:50 դիտում
ԼՂ պետական նախարար Արթուր Հարությունյանը սեպտեմբերի 21-ին պետական կառավարման համակարգի պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակն ու անելիքները: Այդ մասին հայտնում են ԼՂ պետական նախարարի աշխատակազմից։
«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված նոր ռազմական գործողությունների հետևանքով վատթարացել է առանց այդ էլ ծանր ճգնաժամային պայմաններում գտնվող երկրի վիճակը։ Մեզանից պահանջվում է գործադրել բոլոր ջանքերը և հնարավորինս սեղմ ժամկետում լուծում տալ բազմաթիվ խնդիրների»,- նշել է Ա. Հարությունյանը։
Խորհրդակցության ընթացքում պետական նախարարը լսել է կառավարության ոլորտային պատասխանատուներին, տեսակապ հաստատել շրջանների վարչակազմերի ղեկավարների հետ, ովքեր ներկայացրել են առկա խնդիրներն ու հանդես եկել առաջարկներով:
Պետական նախարար Արթուր Հարությունյանը հանձնարարել է արագ մշակել և իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան ամբողջացնել ներքին բոլոր ռեսուրսները` ապահովելով բնակչության անվտանգության, ենթակառուցվածքների աշխատանքի, շրջաններից տարհանված բնակիչների կեցության, սննդի մատակարարման և մի շարք այլ առաջնային հարցեր:
Առաջիկայում կլուծվի նաև հացի խնդիրը և կներկայացվի տրամադրման կարգը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ