«Պետուրքի մասին» օրենքի նոր դրույքաչափերը կբացառեն չարաշահումների դեպքերը

Գոհար Ստեփանյան 22.02.2021 - 17:52
22.02.2021 - 17:52 դիտում

«Պետական տուրքի մասին» հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի հիմնական զեկուցող արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ Հայաստանի դատական համակարգում գործող պետական տուրքերը 1999 թվականից չեն փոփոխվել, սակայն այս տարիներին սոցիալ-տնտեսական ցուցանիշները միջինում աճել են 4.1 անգամ, մասնավորապես, ըստ նրա, փոխվել են ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով, նվազագույն աշխատավարձի, կենսապահովման զամբյուղի չափերը եւ այլն:

Նախարարի տեղակալը ներկայացրեց նախագծով առաջարկվող փոփոխությունները, թե պետական տուրքի ինչ նոր դրույքաչափեր են սահմանվում դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ