Պետությանը կվերադարձվի մայրաքաղաքում գտնվող՝ 9420 քմ մակերեսով հողամասը. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը

Աննա Կոստանյան 4.02.2025 - 13:22
4.02.2025 - 13:22 դիտում

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 3-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքի 9420 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Բավական Գևորգյանի միջև 2005 թվականի մայիսի 2-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ