Պետբյուջեից ֆինանսավորվող ծրագրերում որևէ թերություն անընդունելի է. վարչապետն այցելել է Ջանֆիդայի միջնակարգ դպրոց

6.01.2024 - 15:49 դիտում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց, Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել՝ այստեղ ևս կառուցվել է նոր մարզադահլիճ և հանդիսությունների դահլիճ, պետական բյուջեից հատկացվել է 326 մլն դրամ։
«Մի շարք խնդիրներ առկա էին նաև այս դպրոցում։ Պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերում որևէ թերություն անընդունելի է, նման ծրագրերը չեն կարող համարվել ավարտված»,- գրել է Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ:

 

Ջանֆիդայի Էդվարդ Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցում եւս կառուցվել է նոր մարզադահլիճ և հանդիսությունների դահլիճ, պետական բյուջեից հատկացվել է 326 մլն դրամ։

Մի շարք խնդիրներ առկա էին նաեւ այս դպրոցում։ Պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերում որևէ թերություն անընդունելի է, նման ծրագրերը չեն կարող համարվել ավարտված։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Суббота, 6 января 2024 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ