Պեսկովը մեկնաբանել է Պուգաչովայի վերադարձը ՌԴ

Աննա Կոստանյան 3.11.2023 - 15:59
3.11.2023 - 15:59 դիտում

ՌԴ քաղաքացու համար օտարերկրյա գործակալի կարգավիճակով ազգական ունենալը խոչընդոտ չէ Ռուսաստանն ազատ ելքելու և երկիր վերադառնալու համար, ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով երգչուհի Ալլա Պուգաչովայի վերադարձը Մոսկվա, գրում է ՌԲԿ-ն:

«Ռուսաստանի քաղաքացիները մեկնում են այլ երկրներ, աշխատում են այնտեղ, վերադառնում Ռուսաստան, հետո նորից հեռանում. սա մշտական գործընթաց է, դա տեղի է ունենում աշխարհի բոլոր երկրներում»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ ցանկացած «հարգելի, օրինապաշտ ՌԴ քաղաքացի» կարող է վերադառնալ հայրենիք և նույնքան ազատ հեռանալ այնտեղից։

Նոյեմբերի 3-ի առավոտյան, ինչպես հայտնում է «Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ը, Պուգաչովան գնացքով ժամանել է Մոսկվա, ապա նստել մգեցված ապակիներով սև մեքենա և ուղղվել դեպի մերձմոսկովյան Գրյազ գյուղի իր տունը։

Պուգաչովան, նրա ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը (ՌԴ արդարադատության նախարարությունը նրան ներառել է օտարերկրյա գործակալների ցուցակում) և երեխաները Իսրայել են մեկնել 2022 թվականի գարնանը՝ Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ