Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն մասնակցել Ղարաբաղի հարցում համաձայնության հասնելու գործընթացին

Աննա Կոստանյան 10.11.2020 - 14:42
10.11.2020 - 14:42 դիտում

Ղարաբաղյան պատերազմի ավարտը հաղթանակ է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Սա երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների հաղթանակն է, քանի որ պատերազմը դադարեցվել է: Որպեսզի պատերազմը դադարեցվի և այն վերահսկվի ու ապահովագրվի, այժմ այնտեղ մտնում են ռուս խաղաղապահները, նրանք կապահովեն, որ ռազմական գործողությունների շարունակություն չլինի», – ասել է Պեսկովը:

Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ղարաբաղի վերաբերյալ գործողությունների համապարփակ ծրագիրը երկարաժամկետ է և հրադադարի ռեժիմ է երաշխավորում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ