Պեսկովը խոսել է Էր Ռիադում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի բանակցությունների արդյունքների մասին

Աստղիկ Խաչատրյան 19.02.2025 - 21:58
19.02.2025 - 21:58 դիտում

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են անհապաղ սկսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման կոնկրետ բովանդակային նախապատրաստումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք պայմանավորվել ենք անմիջապես սկսել դրա համար կոնկրետ բովանդակային նախապատրաստություն»,- ասել է Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Կրեմլ Պուտին» հաղորդման հեղինակ Պավել Զարուբինին։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ