Պենտագոնը հայտարարել է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիների բաց մնալու մասին

Անի Հովհաննիսյան 24.10.2022 - 21:29
24.10.2022 - 21:29 դիտում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմական կապի ուղիները բաց են մնում, իսկ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը պատրաստ է մշտապես հաղորդակցվել ռուս գործընկերների հետ։

Վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հոկտեմբերի 24-ին լրագրողներին հայտնել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը։

«Հաղորդակցության գիծը բաց է», -նրա խոսքերը «Թվիթերի» իր պաշտոնական էջում մեջբերել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թղթակից Ջեֆ Սելդինը: Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարը պատրաստ է (ռուսական կողմի հետ) այնքան հաղորդակցվել, որքան անհրաժեշտ է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ