Պենտագոնը հայտարարել է Կիևին անվտանգության ոլորտում աջակցության 425 միլիոն դոլարի փաթեթի մասին

2.11.2024 - 12:26 դիտում
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Կիևին անվտանգության ոլորտում աջակցության 425 միլիոն դոլարի փաթեթի մասին։ Պենտագոնի հաղորդագրության համաձայն՝ այն նախատեսված է Ուկրաինայի կարևորագույն կարիքները հոգալու համար:
Փաթեթը ներառում է ՀՕՊ կլանիչներ, հրթիռային համակարգերի և հրետանու համար զինամթերք, զրահատեխնիկա, հակատանկային զենք: Ուկրաինայի զինված ուժերին կփոխանցվեն նաև բժշկական սարքավորումներ:
«Վաշինգտոնը կշարունակի աշխատել շուրջ 50 դաշնակցի և գործընկերոջ հետ՝ բավարարելու Ուկրաինայի ռազմական պահանջները և օգնելու պաշտպանվել ռուսական ագրեսիայից»,- նշել են Պենտագոնում:
Associated Press-ը գրում է, որ այս հատկացումը տեղի է ունենում լուրերի ֆոնին, որ Հյուսիսային Կորեան զորք է տրամադրել Ռուսաստանին՝ ուկրաինական ուժերի դեմ պայքարելու համար:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ