Պենտագոնը ծրագրում է Աֆղանստանից տարհանել դեսպանության ամբողջ անձնակազմը

Աննա Կոստանյան 14.08.2021 - 14:46
14.08.2021 - 14:46 դիտում

Միացյալ Նահանգների զինված ուժերն անխուսափելի են համարում Աֆղանստանում դեսպանության ամբողջ անձնակազմի տարհանումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Politico-ն:

«Պենտագոնն արդեն ծրագրում է Քաբուլում ամերիկյան ամբողջ անձնակազմի տարհանումը, այս մասին հայտնել են երեք աղբյուրներ»,- գրել է Politico-ն:

Ավելի վաղ Միացյալ Նահանգները 3 հազար զինվորականների էին ուղարկել Աֆղանստան՝ դեսպանատան քաղաքացիական աշխատակիցների տարհանումն արագացնելու նպատակով:

Տարբեր տվյալներով՝ ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները վերահսկում են Աֆղանստանի  60-85 տոկոսը՝ այդ թվում և Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանակից հատվածները: Օրերս թալիբները հայտարարել են մի շարք խոշոր քաղաքներ, այդ թվում և Կանդագարան ու Գերատան, ինչպես նաև Պուլի Ալամ քաղաքը գրավելու մասին, որը մայրաքաղաք Քաբուլից 50 կմ հեռավորության վրա է գտնվում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ