Պեմզաշենի սպանությունների գործով 2 կասկածյալներն էլ կալանավորվել են

Հրաչ Սահակյան 15.11.2022 - 19:18
15.11.2022 - 19:18 դիտում

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանը բավարարել է Պեմզաշենի սպանությունների գործով կասկածյալ Վրույր Բարսեղյանին կալանավորելու միջնորդությունը:
Դատարանը քննել է նաեւ գործով մյուս կասկածյալին՝ Արկադի Բարսեղյանին կալանավորելու միջնորդությունը: Վերջինիս պաշտպանը լրագրողների հետ զրույցում նշեց ՝ Արկադին նախաքննական ցուցմունք է տվել , որը նախաքննական մարմինը մանրակրկիտ ստուգման պետք է ենթարկի: Ավելին, պաշտպան Վլադիմիր Մինասյանի խոսքով, Արկադի Բարսեղյանին կալանավորելու հիմքերը բացակայում են:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ