Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 16-ին ժամը 19:40-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Շուշիի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։
«Ակնհայտ է, որ վերջին շրջանում շարունակաբար կեղծ լուրեր տարածելով Ադրբեջանը տեղեկատվական հենք է նախապատրաստում հետագա սադրանքների համար»,- ասված է ԼՂ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
ՊԲ ստորաբաժանումները Շուշիի շրջանում ամրաշինական աշխատանքներ չեն կատարել․ ՊԲ
16.08.2023 - 22:14
նախորդ գրառումը