ՊԲ զորամասերում շարունակում է գործել զինծառայողների հետ հանդիպումների ու արձակուրդների արգելքը

Հրաչ Սահակյան 8.09.2020 - 19:59
8.09.2020 - 19:59 դիտում

 

 

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զորամասերում շարունակում են գործել համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումները: Այս մասին նշում է Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունն՝ անդրադառնալով Արցախում հայտարարված արտակարգ իրավիճակի ռեժիմի պարետի որոշմանը, որով վերացվել են երկիր մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՀ պարետի որոշմամբ վերացվել են Արցախ մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները՝ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ ՊԲ զորամասերում շարունակում են գործել համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումները, մասնավորապես՝ արգելվում են զինծառայողների հետ տեսակցությունները, բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները»,- ասված է հաղորդագրությունում:

ՊԲ-ն զինծառայողների հարազատներին խնդրում է ըմբռնումով մոտենալ գործող սահմանափակումներին:

Փոփոխությունների առկայության դեպքում ԱՀ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ կիրազեկի հանրությանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ