Պարզվել է պայթյունի 3-րդ զոհի ինքնությունը

15.08.2022 - 01:16 դիտում
3-րդ զոհի անձը պարզվել է՝ 1960թ․ ծնված Ջեմմա Նազարյան։ Այդ մասին Ֆեյսբուքում գրել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Այս պահի դրությամբ «Սուրմալու»-ի տարածքում կա 17 անհետ կորած․ տեղում աշխատում է 185 փրկարար ծառայող։
Ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ լրացուցիչ տեխնիկա»,- նշված է գրառման մեջ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ