Մայիսի 7-ին իրավապահների կողմից ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել են Ագաթանգեղոս փողոցի թիվ 7 շենքի փողոցային հատվածում հայտնաբերված մահացածի ինքնությունը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ մահացածը 15-ամյա Սուսաննա Ս․-ն էր։
Սկզբնաղբյուրի տեղեկություններով, աղջիկը հաշվառված է Կոտայքի մարզի գյուղերից մեկում, սակայն փաստացի բնակվում էր Երևանի վարչական շրջաններից մեկում և իրեն ցած է նետել նշված շենքի տանիքից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի բարձրահարկ շենքերից մեկի փողոցային հատվածում հայտնաբերվել էր երիտասարդ աղջկա մարմին: