Պարզաբանում. ԱԻՆ-ը օդայաին տագնապի մասին

Հրաչ Սահակյան 17.10.2020 - 01:06
17.10.2020 - 01:06 դիտում

Հարգելի՛ քաղաքացիներ,

հոկտեմբերի 16-ին, ժամը 22։35-ին Սյունիքի մարզի ՀՕՊ-ի կողմից Կապան քաղաքում հայտարարվել է «օդային տագնապ»։ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի կողմից գործողության մեջ է դրվել Կապան քաղաքի ազդարարման համակարգը։ Կապան քաղաքում իրականացվել է բնակչության պատսպարում։

Ժամը 23։25-ին ՀՕՊ-ի կողմից Կապան քաղաքում հայտարարվել է «օդային տագնապի ավարտ»։

Հարգելի՛ քաղաքացիներ,

հեռահաղորդակցության օպերատորներից մեկի կողմից տեղեկատվության ոչ հստակ փոխանցման պատճառով հաղորդագրություն են ստացել նաև այլ բնակավայրերի առանձին բաժանորդները, ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ