Պարենային օգնություն՝ շիրակցի 75 ընտանիքի

23.04.2022 - 16:27 դիտում

2022թ-ի Ռամադան ամսվա ամենամյա բարեգործական ծրագրի շրջանակում ՀՀ-ում Արաբական Միացալ էմիրությունների դեսպանության նախաձեռնությամբ էմիրաթական «Կարմիր մահիկ» կազմակերպությունը պարենային արկղեր է տրամադրել Շիրակի մարզի անապահով շուրջ 75 ընտանիքի։ Ռամադան ամսվա բարեգործական ծրագրի ընթացքում ԱՄԷ «Կարմիր մահիկ» եւ «Զայեդ» բարեգործական ու մարդասիրական կազմակերպությունների հովանավորությամբ ՀՀ բոլոր մարզերում անապահով ընտանիքներին կբաժանվի ընդհանուր առմամբ 800 պարենային զամբյուղ:Շիրակի մարզում ծրագիրն իրականացվել է Շիրակի մարզպետարանի հետ համագործակցությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ