Պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է

10.05.2026 - 17:20 դիտում

Շիրակի մարզի գումարտակի պարեկները մայիսի 7-ին Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Լեքսուս» մակնիշի մեքենա: Պարզվել է, որ առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը չի համապատասխանում սահմանված չափանիշներին:

Վարչական իրավախախտումը չարձանագրելու նպատակով 25-ամյա վարորդը պարեկներին առաջարկել է գումար։
Երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժին, իսկ տրանսպորտային միջոցը՝ հատուկ պահպանվող տարածք:

Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ