Պարեկները փաթեթներով թմրանյութ են հայտնաբերել

Աննա Կոստանյան 14.02.2023 - 17:45
14.02.2023 - 17:45 դիտում

Օրերս Երևանի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել։ Մասնավորապես, փետրվարի 11-ի երեկոյան Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցում ձերբակալել են 22-ամյա մի գյումրեցու։ Շենգավիթի բաժնում նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 20 գրամից ավելի՝ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներով փաթեթներ: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձերբակալվածը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին:

Ապօրինի թմրաշրջանառության մեկ այլ դեպք էլ բացահայտել են գնդի 4-րդ գումարտակի ոստիկանները։ Նրանք փետրվարի 13-ին, կեսգիշերն անց, Նոր Նորքում ծառայություն իրականացնելիս նկատել են ավտոկայանատեղիում ինչ-որ բան փնտրող տղամարդու։ Պարեկները պարզել են, որ նա մարիխուանայով փաթեթ է փնտրում։ Տղամարդը ձերբակալվել ու ներկայացվել է տարածքային քննչական բաժին։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ