Պարեկային ծառայողները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Աննա Կոստանյան 30.09.2021 - 13:49
30.09.2021 - 13:49 դիտում

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 00:30-ին, ոստիկանության պարեկային ծառայության գնդի ծառայողները, զենք, զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Աճառյան փողոցից ոստիկանության Ավանի բաժանմունք բերման են ենթարկել 38-ամյա քաղաքացու՝ իր վարած «ԲՄՎ» ավտոմեքենայով հանդերձ։

Բաժանմունքում նա ավտոմեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել «ՎԵՊՐ-ԿՄ» տիպի մեկփողանի հրացան և փամփշտակալ՝ լիցքավորված 30 փամփուշտով:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ