Պատվաստվածների շրջանում COVID-19-ի ծանր ձևերը և դրա հետևանքով մահվան դեպքերը հազվադեպ են. ուսումնասիրություն

Աննա Կոստանյան 17.01.2022 - 12:22
17.01.2022 - 12:22 դիտում

ԱՄՆ Հիվանդացության և մահացության շաբաթական հաշվետվությունում ներկայացված ուսումնասիրության համաձայն՝ պատվաստվածների շրջանում COVID-19-ի ծանր ձևերը և դրա հետևանքով մահվան դեպքերը հազվադեպ են։

Պատվաստված և COVID-19-ի ծանր ընթացքով անձինք ունեցել են առնվազն մեկ ռիսկի գործոն (65 և բարձր տարիք, ընկճված իմունիտետ և այլն), իսկ պատվաստված և մահացած անձանց մոտ առկա է եղել ռիսկի գործոններից ավելի քան չորսը։

Պատվաստանյութի լրացուցիչ (խթանիչ) դեղաչափերը, քրոնիկ հիվանդությունների ճիշտ կառավարումը, դիմակների կրումը, սոցիալական հեռավորության պահպանումը և արդյունավետ բուժումը նվազեցնում է COVID-19-ի ծանր հետևանքների առաջացման ռիսկը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ