Պատվաստումներն ավելի հասանելի դարձնելու նպատակով Երևանում գործում են շարժական պատվաստումային կետեր. ՀՀ ԱՆ

Աննա Կոստանյան 14.11.2024 - 17:06
14.11.2024 - 17:06 դիտում

Գրիպով չհիվանդանալու և դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պատվաստումներն ավելի հասանելի դարձնելու նպատակով Երևանում գործում են նաև շարժական պատվաստումային կետեր յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-ից մինչև 16:00-ը։
Գրիպի դեմ պատվաստվելու համար կարող եք դիմել առողջության առաջնային պահպանման օղակ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ