Պատմության մեջ առաջին անգամ Մեծ Բրիտանիայում MI6-ի ղեկավարի պաշտոնը կին կզբաղեցնի

Աստղիկ Խաչատրյան 16.06.2025 - 16:42
16.06.2025 - 16:42 դիտում

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է երկրի պատմության մեջ առաջին անգամ Մեծ Բրիտանիայի MI6 հետախուզական գործակալության ղեկավարի պաշտոնում կնոջ նշանակման մասին, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Վարչապետն այսօր հայտարարեց Գաղտնի հետախուզական ծառայության (MI6) պատմության մեջ առաջին կին ղեկավարի նշանակման մասին։ Բլեյզ Մետրևելին կդառնա կազմակերպության 18-րդ ղեկավարը և առաջին կինը, որը կզբաղեցնի այս պաշտոնը այն ժամանակ, երբ Միացյալ Թագավորությունը բախվում է մեր հակառակորդների կողմից աճող սպառնալիքների», – ասվում է կառավարության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Մետրևելին այս պաշտոնում կփոխարինի Ռիչարդ Մուռին, որը պաշտոնը կթողնի աշնանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ