Պատմական արժեք ունեցող բնակավայրերի համար առաջիկայում պատմական միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրային փաստաթղթերի մշակման հստակ կարգ կսահմանվի

7.09.2022 - 13:43 դիտում

Պատմական արժեք ունեցող բնակավայրերի համար առաջիկայում պատմական միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրային փաստաթղթերի մշակման հստակ կարգ կսահմանվի: Քաղաքաշինության կոմիտեն մշակում է ՀՀ Կառավարության որոշման նախագիծ՝ համագործակցելով շահառու գերատեսչությունների հետ:

Օրերս Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային հերթական հանդիպումը, որին մասնակցել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ներկայացուցիչներ արդարադատության, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններից: Կոմիտեի պատասխանատուները հանդիպման մասնակիցների դիտարկմանն են ներկայացրել նախորդ քննարկումների արդյունքում տարբեր գերատեսչություններից, Երևանի քաղաքապետարանից և նախագծային կազմակերպություններից ստացված առաջարկների, դիտարկումների հիման վրա փաստաթղթի լրամշակված տարբերակը:

Որոշման նախագծով ամրագրվում են սահմանափակումներ, որոնք թույլ կտան պատմական արժեք ունեցող բնակավայրերում կառուցապատման աշխատանք կատարելիս պահպանել քաղաքաշինական միջավայրի արժեքը և նոր միջամտություններով չխաթարել ամբողջականությունը: Սահմանվում է այդպիսի տարածքների պատմամշակութային հիմնավորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը:

Աշխատանքային քննարկման ընթացքում կատարված դիտարկումներն ամբողջացվելու են՝ փաստաթղթի վերջնական տարբերակը ՀՀ Կառավարության հաստատմանը ներկայացնելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ