Հռոմի պապ Լևոն XIV-ը կիրակնօրյա պատարագի ժամանակ անդրադարձել է Մերձավոր Արևելքի հակամարտության և Իրանում տիրող իրավիճակին։ Ըստ նրա՝ ամբողջ միջազգային հանրությունը բարոյական պատասխանատվություն ունի կանգնեցնելու պատերազմի ողբերգությունը, նախքան այն կդառնա անհաղթահարելի անդունդ։
«Պատերազմը չի լուծում խնդիրները, այն միայն սրում է և խոր վերքեր է թողնում ժողովուրդների պատմության մեջ, որոնց ապաքինման համար սերունդներ են պահանջվում», – ասել է նա կիրակնօրյա պատարագի ժամանակ: