Պապիկյանն ու Շոյգուն մտքեր են փոխանակել պաշտպանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ

Աստղիկ Խաչատրյան 24.11.2022 - 08:13
24.11.2022 - 08:13 դիտում

Նոյեմբերի 23-ին Երևանում անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մասնակցությամբ։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ նիստից անմիջապես հետո կարճ առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հետ։

«Սերգեյ Շոյգուի հետ մտքեր ենք փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև պաշտպանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի վերաբերյալ»,- գրել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ