Պապիկյանը Տոյվո Կլաարի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր

Աննա Կոստանյան 22.09.2023 - 14:15
22.09.2023 - 14:15 դիտում

Սեպտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերի զարգացումների հետևանքով ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությանն առնչվող հարցեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ