Պապիկյանը Գեղարքունիքում ծանոթացել է նոր կառուցվող զորանոցների աշխատանքներին

Աննա Կոստանյան 19.07.2023 - 18:06
19.07.2023 - 18:06 դիտում

Հուլիսի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել եմ նոր զորանոցների կառուցման շինհրապարակներ, ծանոթացել ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքներին: Այդ մասին նախարարը գրել է իր Ֆեյսբուքի էջում:

«Դիտարկել եմ զորանոցների կառուցման և ներքին հարդարման աշխատանքները:
Համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին և շինարարական կազմակերպության ներկայացուցիչներին հանձնարարել եմ աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում և որակով` պահպանելով շինարարական նորմերը»,- գրել է նախարարը:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ