Radisson Hotel and Spa Gyumri նախագիծը զգալի առաջընթաց է գրանցել՝ Radisson Group-ի և Alekpol Projects Management ընկերության միջև դեռ 4 ամիս առաջ համագործակցության հուշագրի ստորագրումից հետո: Նոր բրենդավորված Radisson Hotel and Spa Gyumri, նախկինում Shiraz Plaza-ն և Alexandra Spa-ն, նպատակ ունեն բարձրացնել քաղաքի հյուրընկալության ոլորտը՝ ներմուծելով համաշխարհային մակարդակի ծառայություններ: Օրերս Հայաստանում էր Radisson Hotel Group-ում Արևելյան Եվրոպայի բիզնեսի զարգացման փոխնախագահ Դեյվիդ Ջենքինսը: Առաջին անգամ այցելելով Գյումրի՝ փոխնախագահը մեծ ոգևորությամբ գոհունակություն հայտնեց քաղաքի ներուժի և տեղական զբոսաշրջության զարգացման գործում Radisson-ի դերի վերաբերյալ, նաև դրական գնահատեց աշխատանքների տեմպերը։