Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ղազախստանի նախագահը

Աննա Կոստանյան 15.04.2024 - 09:33
15.04.2024 - 09:33 դիտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, ով պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Այցի շրջանակում նա հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ