Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ Գեղարքունիքի մարզի դպրոցներում

Անի Հովհաննիսյան 21.10.2022 - 19:33
21.10.2022 - 19:33 դիտում

Հոկտեմբերի 19-21-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման մասնագետները Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղ, Սարուխան և Նորատուս գյուղերի բոլոր դպրոցներում իրականացրել են իրազեկման դասընթացներ։

Դասընթացի ընթացքում երեխաները և ուսուցչական կազմը տեղեկացել են ականներից և չպայթած զինամթերքից առաջացող վտանգների մասին, սովորել դրանց առկայության մասին հուշող նախազգուշացնող նշանները և իրենց անվտանգ վարքագծի կանոնները։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը շարունակում է իրազեկման դասընթացները ՀՀ բոլոր մարզերում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ