Պայթյուն և հրդեհ Մոսկվայի մարզի «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում, կա զոհ

Աննա Կոստանյան 9.12.2022 - 13:56
9.12.2022 - 13:56 դիտում

Մոսկվայի մարզում գտնվող «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում վաղ առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել։ Հրդեհի տարածքը տարբեր հաշվարկներով մինչև 18 հազար քառակուսի մետրի է հասնում, որից 7 հազար քառակուսի մետրում կրակը տեղայնացվել է, հայտնում է ՏԱՍՍ-ը: Վերջին տվյալով՝ կա 1 զոհ՝ շինարարական և կենցաղային ապրանքների հիպերմարկետի անվտանգության աշխատակիցը: ԱԻՆ-ի տվյալով՝ նա հայտնվել է այրված շինության փլատակների տակ:

Որպես հրդեհի հիմնական պատճառ դիտարկվում է լարերի կարճ միացումը, չի բացառվում նաև հրկիզման տարբերակը: Նշվում է նաև, որ պատճառներից մեկը եռակցման աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտումն է: Ապահովագրողների համառուսաստանյան միության հաղորդմամբ՝ Խիմկիում հրդեհի վնասը կարող է կազմել 20-30 մլրդ ռուբլի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ