Պայթյուն Մոսկվայում. մահացել է «Արբատ» գումարտակի հրամանատար Արմեն Սարգսյանը

Աննա Կոստանյան 3.02.2025 - 17:11
3.02.2025 - 17:11 դիտում

ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար և «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը մահացել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ արտակարգ ծառայություններին։

Ավելի վաղ տեղեկություններ էր տարածվել այն մասին, որ Մոսկվայում «Алые паруса» բնակելի համալիրում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով չորս հոգի վիրավորվել են։

Ըստ օպերատիվ ծառայությունների, սա եղել է «Արբատ» գումարտակի հրամանատար Արմեն Սարգսյանի դեմ պատվիրված և մանրակրկիտ ծրագրված մահափորձ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ