Պայթյուն Գերմանիայի քիմիական գործարաններից մեկում. կա 14 տուժած

Աստղիկ Խաչատրյան 29.07.2024 - 20:07
29.07.2024 - 20:07 դիտում

Գերմանիայի Լյուդվիգսհաֆեն քաղաքում պայթյունի պատճառով տուժել է 14 մարդ:
Դաշնային Հանրապետության ամենամեծ քիմիական գործարանում՝ BASF-ում, պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ բռնկվել՝ տեղեկացրել են գերմանական լրատվամիջոցները:
Ավելի ուշ աշխատակիցները հանգցրել են կրակը, 14 մարդ միջին աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց:
Պայթյունի պատճառը պարզվում է:
Աղբյուր՝ 1lurer.am
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ