Պայթյուն՝ Հունգարիայի MOL նավթավերամշակման գործարանում . կա  զոհ

Աննա Կոստանյան 22.05.2026 - 16:03
22.05.2026 - 16:03 դիտում

Հունգարիայի MOL նավթավերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մի քանի մարդ ստացել են ծանր վնասվածքներ։ Դեպքը տեղի է ունեցել Տիսաույվարոշ քաղաքում։ Այդ մասին հայտնել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյար-ը։

«Դեպքի վայր է ժամանել աղետների կանխարգելման շարժական լաբորատորիա, որն իրականացնում է չափումներ։ Այս պահին առանձնապես վտանգավոր նյութերի թույլատրելի սահմանը գերազանցող կոնցենտրացիա չի արձանագրվել»,- նշել է վարչապետը։

Միջադեպի մանրամասները դեռևս չեն հրապարակվել։ MOL-ը Հունգարիայի խոշորագույն նավթագազային ընկերությունն է, որը կառավարում է նավթավերամշակման և նավթաքիմիական մի շարք արտադրություններ։

Հունգարական Budapest Business Journal պարբերականի տեղեկություններով՝ նախնական տվյալներով պայթյունը տեղի է ունեցել պիրոլիզային բենզինի խողովակաշարում՝ օլեֆինների արտադրության կայանի վերագործարկման ընթացքում։

Իսկ Tiszaújvárosi Krónika թերթը հայտնել է, որ խոսքը պիրոգազ տեղափոխող խողովակի մասին է։

Նշվում է, որ հրդեհն արդեն մեկուսացվել է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ