Պաղեստինի վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը 18 տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է Սիրիա: Լրատվամիջոցները նշում են, որ նա սահմանը հատել է Հորդանանի տարածքով:
Սիրիական SANA գործակալությունը հայտնել է, որ Դամասկոսի ժողովրդական պալատում Աբբասի գլխավորած պատվիրակությանն ընդունել են Սիրիայի նախագահ Ահմադ Ալ-Շարաան և արտաքին գործերի նախարար Ասադ Ալ-Շեյբանին:
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: