Արցախյան երկրորդ պատերազմում արիաբար զոհված Մարտուն Տոնոյանի հիշատակին հարազատ բակում այսօր բացվեց խաչքար: Ընկերներն ու հարազատները Մարտունին կհիշեն որպես հայրենասերի ու զավակի, որը սեփական նպատակներից ու երազանքներից վեր դասեց հայրենիքը: Անձնվիրաբար կռիվ տվող հայորդուն այսպես էին ճանաչում նաեւ հարազատ դպրոցում: