Պահանջում ենք, որ ԵՄ-ն գտնի դիվանագիտական ​​լուծում, որի նպատակը կլինի բոլորի համար կայուն և տևական խաղաղությունը. Եվրախորհրդարանի պատգամավոր

Աստղիկ Խաչատրյան 20.09.2022 - 14:32
20.09.2022 - 14:32 դիտում

Եվրախորհրդարանի պատգամավոր Չինցիա Բոնֆրիսկոն դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ու դրան հետևած միջազգային լռությունը:

«Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ եվրոպական լռությունը, այս օրերի զինադադարից հետո չպետք է դառնա բախումների ժամանակ կատարվածի մեղսակիցը նույնպես։

Ռազմաճակատից մեզ են հասնում հայ կին զինծառայողների նկատմամբ բռնությունների և խոշտանգումների ռազմական ծանր հանցագործությունների ցուցմունքներ, տեսանյութեր և պատկերներ, որոնք անհապաղ պետք է ճշտվեն մեր հիմնարկների քննչական հանձնաժողովների կողմից։

Բացի այդ, ինչպես Ռուսաստանի դեպքում, այս պարագայում եւս մենք գտնվում ենք միջազգային իրավունքի լուրջ խախտումների համատեքստում։ Չեմ կարծում, որ Եվրոպան ցանկանում է հայկական ժողովրդավարությունը գնահատել ավելի պակաս արժանի:

Նենսի Փելոսիի այցը Հայաստան՝ Ցեղասպանության հուշահամալիր, մեզ հստակ կերպով հասկացնել է տալիս, որ այս դեպքում նույնպես մեզ անհրաժեշտ է ճշմարտությունն ասելու քաջություն։ Եվրամիությունը պետք է քաղի այս դասը:

Հայաստանի հետ մեր հարաբերությունները քաղաքական և տնտեսական դաշտից հեռու են գնում։ Արդարև, մենք կապված ենք ընդհանուր մշակութային արմատներով, քրիստոնեության ակունքներին, որոնց վրա հիմնված է մեր մտածողությունը, մեր պահանջը ունենալ մի աշխարհ, որտեղ բոլոր անհատներն ունեն հավասար արժանապատվություն:

Այդ իսկ պատճառով պահանջում ենք, որպեսզի Եվրամիությունը գտնի դիվանագիտական ​​լուծում, որի նպատակը կլինի բոլորի համար կայուն և տևական խաղաղությունը: Այս հակամարտությունը շատ երկար է շարունակվում, և այսօր բացակայում են Ադրբեջանի կողմից նոր հարձակումից խուսափելու համար անհրաժեշտ նախադրյալները։

Շնորհակալություն ենք հայտնում Եվրախորհրդարանի պատգամավոր Անն Չինցիա Բոնֆրիսկոյին իր դավանած բարձր արժեքների և մշտապես արդարության կողքին կանգնելու համար»,- նշել է պատգամավորը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ