Պակիստանը և Հնդկաստանը հայտնում են զոհերի մասին

7.05.2025 - 09:17 դիտում

Պակիստանի բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ Հնդկաստանի հարվածների հետևանքով 35 խաղաղ բնակիչ է տուժել, կա 8 զոհ, այդ թվում՝ մանկահասակ աղջիկ։ Իսլամաբադը խոստացել է վրեժ լուծել։

Հնդկաստանի բանակից էլ հայտնել են, որ Քաշմիրում պակիստանյան զորքերի կրակոցների հետևանքով 7 խաղաղ բնակիչ է զոհվել։

Գիշերվա ընթացքում բազմաթիվ հաղորդագրություններ են հայտնվել շփման գծի մի շարք հատվածներում հնդկական ու պակիստանյան ուժերի փոխհրաձգության մասին։

Պակիստանյան կողմը պնդում է հնդկական երեք կործանիչի խոցման մասին, հնդկական կողմը պաշտոնապես դեռ չի մեկնաբանել այդ լուրը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ