Չորրորդ զորամիավորումում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք

Գոհար Ստեփանյան 1.04.2021 - 22:04
1.04.2021 - 22:04 դիտում

Չորրորդ զորամիավորման վարչակազմի հետ ապրիլի 1-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացազատված ուսումնական կետերում զինծառայողները ևս մեկ անգամ ծանոթացել են հրաձգային վարժաձևերին, հրահանգավորվել կրակային խնդիրների լուծման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Կրակային փուլում անձնակազմը, խոցելով կրակադաշտի թիրախները, հաջողությամբ կատարել է առաջադրված խնդիրները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ