Չկայացած նիստ՝ քվորումի բացակայության պատճառով

Աստղիկ Խաչատրյան 11.10.2024 - 19:22
11.10.2024 - 19:22 դիտում

Այսօր Գյումրու ավագանու հերթական նիստը չի կայացել։ 21 օրակարգային հարցերով նիստը պետք է մեկնարկեր առավոտյան 12։00-ին, սակայն անգամ 30 րոպե սպասելուց հետո քվորում չի ապահովվել։ Նշված ժամին «Բալասանյան դաշինք»-ի եւ ՀՀԿ ավագանու անդամները ներկա չեն եղել։ Խմբակացությունները դեռևս չեն պարզաբանել իրենց բացակայությունները, պատճառները շարունակում են մնալ ենթադրությունների տիրույթում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ