Չինաստանն ուղղակիորեն Ռուսաստանին զենք, հրթիռներ կամ զինամթերք չի մատակարարել. դա անում են Իրանը, Հս. Կորեան. Բլինկեն

Աննա Կոստանյան 29.04.2024 - 16:17
29.04.2024 - 16:17 դիտում

Չինաստանը «անգնահատելի աջակցություն» է տրամադրում Ռուսաստանի Դաշնության պաշտպանական արդյունաբերական բազային, ինչը Ռուսաստանին օգնում է հաղթահարել հսկայական ճնշումը, որը գործադրվում է պատժամիջոցների, արտահանման վերահսկման և այլ միջոցառումների միջոցով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Բայց արդարացի է ասել, որ Չինաստանն ուղղակիորեն Ռուսաստանին զենք, հրթիռներ կամ զինամթերք չի մատակարարել: Իրանը դա անում է, Հյուսիսային Կորեան դա անում է»,- հավելել է նա։

Բլինկենի խոսքով՝ Ռուսաստանը վերջին մեկ տարվա ընթացքում ահռելի ծավալով զինամթերք, հրթիռներ, տանկեր և զրահատեխնիկա է արտադրել։

«Նա ստանում է հսկայական քանակությամբ հաստոցներ, միկրոէլեկտրոնիկա, օպտիկա, հիմնականում Չինաստանից, հաստոցների 70%-ը, միկրոէլեկտրոնիկայի 90%-ը գալիս է Չինաստանից։ Սրանք երկակի նշանակության ապրանքներ են, բայց մենք հստակ գիտենք, թե ուր է գնում դրանց մեծ մասը: Սա թույլ է տալիս Ռուսաստանին շարունակել իր ագրեսիան Ուկրաինայի դեմ, և, հետևաբար, հավերժացնում է պատերազմը, որին, ինչպես ասում է Չինաստանը, ինքը ցանկանում է վերջ տալ: Սակայն նա թույլ է տալիս Ռուսաստանին վերականգնել իր պաշտպանական արդյունաբերական բազան»,- ասել է Բլինկենը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ