Չինաստանը և Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրները տնտեսական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել

Գոհար Ստեփանյան 15.11.2020 - 12:20
15.11.2020 - 12:20 դիտում

Չինաստանը, Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի անդամ 10 երկրներ, ինչպես նաև Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան և Նոր Զելանդիան տարածաշրջանային տնտեսական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Համաձայնագրի ստորագրման արարողությունը կայացել է Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ամենամյա գագաթնաժողովի ընթացքում՝ տեսակապի ձևաչափով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ