Չինաստանը պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի օգնի Հայաստանին. ՉԺՀ ԱԳՆ-ն՝ Տավուշի և Լոռու մարզերում ջրհեղեղի մասին

Աստղիկ Խաչատրյան 28.05.2024 - 20:48
28.05.2024 - 20:48 դիտում

Չինաստանը տեղյակ է, որ Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, վիրավորների և ունեցվածքի կորստի: Չինաստանը ցավակցում է Հայաստանին այդ կապակցությամբ։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինը:

«Մենք հավատում ենք, որ հայ ժողովուրդը կհաղթահարի բնական աղետը և կվերականգնի շինությունները։ Չինաստանը, ինչպես միշտ, պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի օգնի Հայաստանին»,- ասել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ