Չեմ կարծում, որ Ֆրանսիան կհաղթի Անգլիային․ Մակրոնը՝ ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչում Անգլիայի դեմ խաղի մասին

6.12.2022 - 21:31 դիտում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչում Անգլիայի դեմ կայանալիք խաղի մասին։

«Հստակ կանխատեսում տալու համար անհրաժեշտ է իմանալ հավանական կազմերը, դրա համար պետք է սպասել խաղի նախօրեին։ Եթե խոսենք ընդհանուր կանխատեսման մասին, չեմ կասկածում, որ Ֆրանսիան հաղթանակ կտանի»,- Մակրոնի խոսքերն է փոխանցում RTL France-ը։

ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչի Անգլիա-Ֆրանսիա հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ