Չավուշօղլուն և Կուլեբան համակարգել են ՄԱԿ-ում Ռուսաստանի գործողություններին պատասխանելու հետ կապված ջանքերը

15.10.2022 - 16:53 դիտում

Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Դմիտրո Կուլեբան այսօր հեռախոսազրույց են ունեցել՝ հայտնել են լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը:

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ կապված վերջին իրադարձությունները։

«Նախարար Կուլեբան ցավակցություն է հայտնել Բարթըն քաղաքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ»,- նշել է աղբյուրը։

Ուկրաինայի ԱԳ նախարարն իր հերթին տեղեկացրել է, որ կողմերը համակարգել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Ռուսաստանի գործողություններին վճռական պատասխանելու հետ կապված ջանքերը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ