Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Հայաստանը կկարողանա միանալ տարածաշրջանային ծրագրերին

Աննա Կոստանյան 31.01.2023 - 18:43
31.01.2023 - 18:43 դիտում

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Հայաստանն ապագայում կկարողանա միանալ տարածաշրջանային ծրագրերին:

«Մենք նախաձեռնել ենք եռակողմ-քառակողմ մեխանիզմ, որպեսզի օգտվենք այն հնարավորություններից, որը մեր տարածաշրջանը ներկայացնում է։ Մենք ունեինք Թուրիքա-Ադրբեջան-Վրաստան-Իրան եռակողմ և քառակողմ մեխանիզմը և վերջերս, երբ Հյուսիսային միջանցքy դադարեց լինել այլընտրանք, անդրկասպյան, արևելք-արևմուտք Միջին միջանցքը ամրապնդելու նպատակով ձևավորել ենք եռակողմ մեխանիզմներ նաև Ղազախստանի և Ուզբեկստանի հետ, նկատի ունեմ՝ Ադրբեջանը և Թուրքիան՝ կենտրոնում։ Ես հույս ունեմ, որ ապագայում Հայաստանը ևս կկարողանա միանալ մեզ, երբ մենք իրականացնենք այս ծրագրերը։ Ուստի այս Միջին միջանցքը դառնում է շատ վճռորոշ»,- նշել է Չավուշօղլուն Բուդապեշտում պանելային քննարկման ժամանակ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ